Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

էսկալացիայի պատճառը Պակիստանի կողմում հսկիչ անցագրային կետի շինարարությունն է

էսկալացիայի պատճառը Պակիստանի կողմում հսկիչ անցագրային կետի շինարարությունն է
01.06.2025 | 14:29

Մինչ մենք զբաղված էինք մեզ կործանող թեզերին պատասխանելով, մարտեր էին սկսվել Պակիստանի և Աֆղանստանի միջև։

Մարտական գործողություններն հիմնականում սահմանային վիճելի Բահրամչա վայրում էր։

Թալիբները Հնդկա-պակիստանյան վերջին ռազմական գործողություններից հետո կարծես առավել հաստատակամ են դարձել։

Ընդ որում, դեռ այն ժամանակ Պակիստանը փորձեց թալիբներին հարվածելով նրանց հանել Հնդկաստանի դեմ, բայց կարծես թե ամեն ինչ հակառակ ընթացք ստացավ։

Ըստ Al-Arabia-յի հաղորդման, էսկալացիայի պատճառը եղել է Պակիստանի կողմում հսկիչ անցագրային կետի շինարարությունը։

Տպավորություն է ստեղծվում, որ շուտով համագործակցություն կսկսվի Հնդկաստանի և Աֆղանստանի միջև...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ